Բաժիններ՝

Մինսկը և Մոսկվան հանդես են գալիս ԵՏՄ-ի շրջանակում պարտավորությունների անշեղորեն կատարման օգտին

Բելառուսը և Ռուսաստանը հանդես են գալիս Եվրասիական տնտեսական ﬕության շրջանակում պարտավորությունների անշեղորեն կատարման օգտին: Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիﬕր Մակեյը Մինսկում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպումից հետո:

«Եվրասիական տնտեսական ﬕության կառուցման քննարկման շրջանակում ﬔնք ﬔկ անգամ ևս անգամ հաստատեցինք, որ կողﬔրը պետք է անշեղորեն կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները:

Մենք հանդես ենք գալիս երրորդ գործընկերների հետ շփումների զարգացման օգտին, բայց, միաժամանակ, պետք է հաշվի առնենք Եվրասիական տնտեսական ﬕության բոլոր մասնակիցների տնտեսական շահերը»,- ասել է բելառուս դիվանագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս