Բաժիններ՝

ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Հիլարի Քլինթոնը ամուսնուն պաշտոն է խոստացել

ԱՄՆ նախկին քարտուղար Հիլարի Քլինթոնը հաստատել է մտադրությունը՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում իր ամուսնուն՝ Բիլ Քլինթոնին, վստահել երկրի տնտեսության վերականգման գործը: Այս մասին դեմոկրատ թեկնածուն հայտարարել է կիրակի՝ ելույթ ունենալով Քենտուքի նահանգի Ֆորտ-Միտչել քաղաքում իր կողմնակիցների առաջ:

«Ես պատրաստվում եմ իմ ամուսնուն լիազորել զբաղվել էկոնոմիկայի վերականգնմամբ, քանի որ, ինչպես գիտեք, նա դա կարողանում է անել»,- նշել է Քլինթոնը:
Նրա խոսքով՝ երկրի տնտեսական զարգացման դանդաղումը «հատկապես զգացվում է ածխի արդյունաբերությամբ զբաղվող շրջաններում, աղքատ բնակչությամբ քաղաքներում և լքված շրջաններում»:

Անցած ամիս ABC հեռուստաընկերության եթերում, պատասխանելով Բիլ Քլինթոնի պլանների մասին հարցին, նա պատասխանել էր այսպես. «Ես կարծում եմ … Ո´չ, ես հուսով եմ, որ նա ակտիվորեն կզբաղվի տնտեսության իրական ակտիվացմամբ»:

Ամերիկյան տնտեսության վերականգնման անհրաժեշտության մասին ձևակերպումը վկայում է այն մասին, որ այն գտնվում է ստագնացիայի փուլում: ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հակառակ կարծիքին է: Ապրիլի վերջին The New York Times թերթին տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ իր ադմինիստրացիային հաջողվել է հաջողությամբ հաղթահարել 2008-2009թթ. ֆինանսական ճգնաժամը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս