Բաժիններ՝

Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ

Մայիսի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 260 դեպքի:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը խորհրդակցությանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին, ներկայացրեց եղանակի կանխատեսումը: Տնօրենի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին, բացառությամբ մայիս 19 և 21, հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են կարճատև տեղումներ՝ հիմնականում երեկոյան ժամերին: Օդի ջերմաստիճանն այսօր արդեն 2-3 աստիճանով կնվազի: Ջերմաստիճանի նվազումն ու տեղումները պայմանավորված են հանրապետության տարածք ներթափանցած նոր ցիկլոնով:

Լ. Վարդանյանը հայտնեց նաև, որ նախորդ շաբաթ որոշ մարզերում թույլ կարկուտներ են գրանցվել՝ չնչին վնասներով, հակակարկտային կայանները, ըստ անհրաժեշտության, պատրաստ են համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուն:

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատնօրեն, փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանն իր զեկույցում անդրադարձավ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ընթացող աշխատանքներին:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Նախարարին զեկուցվեց նաև մարզերում կազմակերպված՝ քաղաքացիական պաշտպանության, հակահրդեհային աշխատանքների ձեռնարկվող միջոցառումների թեմաներով ուսումնավարժանքների անցկացման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս