Հայկական զինված ուժերը պատրաստ են հետ մղել հակառակորդի ցանկացած սադրանք. Անդրանիկ Մակարյան

Հայկական զինված ուժերը պատրաստ են հետ մղել հակառակորդի ցանկացած սադրանք և արժանի հակահարված տալ նաև հայ-ադրբեջանական սահմանին: Վայքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց 4-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

«Մենք պետք է միշտ պատրաստ լինենք հակառակորդի կողմից ցանկացած գործողության: Մենք ունենք այնպիսի հարևան, որը ցանկացած պահի կարող է լարվածություն առաջացնել հայ-ադրբեջանական սահմանին, իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի: Կարող ենք ունենալ նույն իրավիճակը, ինչ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում էր: Դրա համար մենք պետք է միշտ պատրաստ լինենք և պատրաստ ենք»,-ասաց Անդրանիկ Մակարյանը: Նա նաև հավելեց, որ թուրքին երբեք պետք չէ հավատալ` մեջբերելով Տեր Ավետիսի խոսքերը` «մի հավատա թուրքին այսօր և հավիտեանս հավիտենից»:

Տեսանյութեր

Լրահոս