«Զենիթը» կոնտակտի մեջ է մտել Մոուրինիոյի գործակալների հետ
«Զենիթը» բանակցություններ է վարել «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի ներկայացուցիչների հետ: Ակումբի ղեկավարության հանդիպումները Ժոզե Մոուրինիոյի գործակալ Ժորժե Մենդեշի ընկերության մենեջերների հետ տեղի են ունեցել մեկ ամիս առաջ:
Պետերբուրգյան թիմի նոր գլխավոր մարզչի թեկնածության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել: Այն կախված կլինի արդյունքից, որը ցույց կտա «Զենիթը» 2015-16 մրցաշրջանի ավարտին:
Թիմի 38-ամյա մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի եռամյա պայմանագրի ժամկետը լրանում է մոտ ժամանակները, և Վիլաշ-Բոաշը չի պատրաստվում երկարաձգել այն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը