Բաժիններ՝

Եվրո-2016-ը գրավիչ թիրախ է ահաբեկիչների համար. Եվրոպոլի ղեկավար

Եվրոպական միության ոստիկանական գերատեսչությունը` Եվրոպոլը, մտահոգված է Ֆրանսիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ ահաբեկչական սպառնալիքների հնարավորությամբ: Die Welt-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Եվրոպոլի նախագահ Ռոբ Ուեյնրայթը: 2016 թվականի ընթացքում Ֆրանսիայում ձերբակալվել է ահաբեկչության հետ կապ ունեցող ավելի քան 100 մարդ:

«Ես մեծ մտահոգությամբ եմ նայում գալիք Եվրոպայի առաջնությանը: Այն գրավիչ թիրախ է ահաբեկիչների համար: Եվրոպայում մեզ հայտնի են գրեթե հինգ հազար գրոհայիններ, ովքեր միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը Սիրիայում և Իրաքում»,-  ասել է Ուեյրայթը` ավելացնելով, որ բոլոր պոտենցիալ ահաբեկիչներին շուրջօրյա հետևել հնարավոր չէ: Նրա խոսքով` Եվրոպան դրա համար բավարար ռեսուրսներ չունի, բացի այդ, դա հակասում է ազատ ժողովրդավարության իրենց պատկերացումներին: «Սակայն յուրաքանչյուր ահաբեկիչ, ով հաջողությամբ իրականացնում է ահաբեկչություն, լցնում է համբերության բաժակը»,- ավելացրել է Եվրոպոլի ղեկավարը:

Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունիսի 10-ից հուլիսի 10-ը` Ֆրանսիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս