Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեստը պատրաստվում են ամուսնալուծվել
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեստի ամուսնության պատմությունը մոտենում է ավարտին: Նախօրեին արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ հաղորդեցին աստղային զույգը հավանական ամուսնալուծության մասին: Վկայակոչելով աղբյուրները, ԶԼՄ-ները հաղորդում են, որ Քիմն արդեն մի քանի հանդիպում է ունեցել իր փաստաբանների հետ՝ գործընթացի մանրամասները քննարկելու նպատակով:
Ընտանիքում ճգնաժամի գլխավոր պատճառն այն է, որ Քանյեն մշտապես ճնշում է գործադրում կնոջ վրա և պատրաստ չէ փոխզիջման գնալ և ընդունել ուրիշի տեսակետը:
Ամուսինները սիրում եմ միմյանց, բայց նրանց ամուսնությունը հաշվարկային է և չէր կարող տևական բնույթ կրել, այս մասին հաղորդել է հայտնի լրագրող Յան Հալպերինը: Իրավիճակը բարդանում է նրանով, որ ռեփերը ֆինանսական դժվարություններ ունի, քանի որ փորձում է շռայլ նվերների միջոցով սիրաշահել կնոջը, ինչը դուր չի գալիս Քիմին:
Հարաբերությունների բարդացմանը նպաստել է նաև Քանյեի ֆլիրտը հայտնի մոդել Էմիլի Ռատայկովսկիի հետ: Վերջերս տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ ռեփերը աչքը չի կտրել երիտասարդ մոդելից, մինչդեռ Քիմը նրա կողքին է եղել և շատ դժգոհ տեսք է ունեցել:
Քիմի և Քանյեի ներկայացուցիչներն այս խոսակցությունների վերաբերյալ մեկնաբանություններ առայժմ չեն տալիս: