Ռուսաստանը ձեռնարկում է ամեն ինչ՝ թույլ չտալու լայնամասշտաբ հակամարտությունները. Պուտին
Ռուսաստանը ձեռնարկում է ամեն ինչ՝ պահպանելու ռազմավարական հավասարակշռությունը և թույլ չտալու մասշտաբային ռազմական հակամարտություններ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իհարկե, մենք ձեռնարկում ենք մեր կողմից հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովենք, պահպանենք ուժերի այդ հավասարակշռությունը, որը խոշորամասշտաբ ռազմական հակամարտությունների առաջացումից ամենահուսալի երաշխիքն է, որոնք իրենց հետևանքներով, անկասկած, համեմատելի չեն մոլորակի թեժ կետերի հետ հակամարտությունների հետ, որոնց մասին մենք գիտենք: Ահա դա մենք չենք կարող թույլ տալ ու թույլ չենք տա»,- հայտարարել է Պուտինը զինվորականների հետ խորհրդակցության ժամանակ: