Կալիֆոռնիայում վետերանների թանգարանից գողացել են Առաջին աշխարհամարտի ժամանակվա հրանոթը
ԱՄՆ-ի ոստիկանությունը փնտրում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակվա հրանոթը գողացողներին, որը հափշտակել են Ռիչմոնդի (Կալիֆոռնիայի նահանգ) վետերանների թանգարանից: Համապատասխան հաղորդագրությունը մայիսի 12-ին հրապարակվել է Facebook-ում ոստիկանության տեղական դեպարտամենտի էջում:
Իրավապահ մարմինների տեղեկատվության համաձայն՝ գողությունը կատարվել է մայիսի 1-ին: Ոստիկանությունում նշել են, որ 1 տոննա քաշով եւ 150 սանտիմետր երկարությամբ հրանոթը թանգարանի տարածքում էր գտնվում 1947 թվականից:
Ռիչմոնդի ոստիկանության ներկայացուցիչ Ֆելիքս Թենը պատմել է, որ գողությունը տեւել է մեկ րոպեից ոչ ավելի եւ կատարվել է առանց վկաների, հաղորդում է UPI-ն: Կարգի պահապանները կարծում են, որ հանցագործները մտադիր են զենքը ուղարկել վերաձուլման, իսկ հետո այն հանձնել որպես մետաղի ջարդոն: