Բաժիններ՝

Վալդեսը կարող է վերադառնալ Կատալոնիա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարող է վերադառնալ Իսպանիա:

Վալդեսն անգլիական ակումբում այդպես էլ չկարողացավ գտնել իր խաղը, ունեցավ մի շարք կոնֆլիկտներ և հիմնականում խաղաց 2-րդ թիմում:

Իսպանական մամուլը հայտնում է, որ Վալդեսը բանակցություններ է վարել կատալոնական «Էսպանյոլի» հետ:

Կվերադառնա՞ Վալդեսն Իսպանիա, թե՞ ոչ, դեռ հարց է: Հստակ է միայն այն, որ Վալդեսը չի մնա «Մանչեսթեր Յունայթեդում»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս