Արծրուն Հովհաննիսյանը՝ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում»-ի տարածած տեսանյութի մասին

Երեկ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) նախագահ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը հյուսիսարևելյան հատվածում 7 մլն քառակուսի մետր տարածքային կորուստ էր ունեցել: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ 168.am-ի հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունը:

Այսօր «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում»-ը կրկին հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով Թալիշում կորցրած տարածքների մասին իրենց հայտարարությունը՝ դրան կցելով նաև մի տեսանյութ, որտեղ, ըստ իրենց, պարզ երևում է պատկերը:

168.am-ի զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ արդեն դիտել է տեսանյութը. «Ես իրենց ասածի որևէ հաստատող բան այդ տեսանյութում չեմ տեսել»: Մեր այն հարցին, թե այդ դեպքում այդ ի՞նչ տեսանյութ էր, նա հորդորեց այդ հարցը տալ տեսանյութը տարածողներին. «Դա «Ազատության» տեսանյութ էր, որի վրա իրենց սեփական կարծիքով՝ ինչ-որ բաներ էին գտել»:

Թե ինչո՞ւ է պնդում «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում»-ը տարածքների կորստի մասին՝ Ա. Հովհաննսիյանն ասաց, որ ինքը չի կարող պատասխանել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս