Բաժիններ՝

ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը կայցելի Ադրբեջան. «Ինտերֆաքս-Ադրբեջան»

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դﬕտրի Ռոգոզինը մայիսի 17-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է interfax.az-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

«Ռուսաստանի փոխվարչապետը Բաքվում բանակցություններ կանցկացնի ադրբեջանական ղեկավարության հետ: Այցի շրջանակում, մասնավորապես, քննարկվելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսին Ադրբեջան կատարելիք այցը»,- հայտնել է գործակալության աղբյուրը:

Նշվում է, որ կողմերը քննարկելու են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:

Ռուսական լրատվամիջոցները ո´չ Ռոգոզինի, ո´չ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարելիք այցերի մասին չեն տեղեկացնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս