Բաժիններ՝

Թուրքիայում քուրդ ապստամբների հետ բախումների հետևանքով 6 զինծառայող է սպանվել

Թուրքիայի գլխավոր շտաբն այսօր հայտնել է, որ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալների հետ բախման հետևանքով սպանվել է 6 թուրք զինծառայող, 8-ն ստացել է վիրավորում:

«Մեր 6 զինծառայողն սպանվել և 8-ը վիրավորվել է PKK-ի անդամների հետ հրաձգության ժամանակ, որն սկսվել է մայիսի 13-ին»,- ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:

Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է նաև, որ իրենց հաջողվել է սպանել 6 քուրդ զինյալի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս