Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում կործանվել է ռազմական ուղղաթիռ, երկու օդաչուներն էլ զոհվել են, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Թուրքիայի գլխավոր շտաբին:
Գերատեսչությունում հայտնել են, որ օդանավը, որը մասնակցել է հակաահաբեկչական օպերացիայի, կործանվել է Երևանի ժամանակով ժ 6.50-ին: Ուղղաթիռի կործանման պատճառ է նշվում տեխնիկական անսարքությունը:
Վթարի հետաքննությունը շարունակվում է: