Սամվել Բաբայանը Հայաստան ոտք չի դրել. «Հայկական ժամանակ»
«Սամվել Բաբայանը օրերս Հայաստան ոտք չի դրել»,- երեկ «Հայկական Ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում վստահեցրել է Բաբայանի հարազատներից մեկը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն տեղեկությանը, թե Սամվել Բաբայանը Հայաստան է վերադարձել։
Բաբայանի դուստրը՝ Աննա Բաբայանն էլ ֆեյսբուքյան իր էջում երեկ արձագանքել է վերոնշյալ հրապարակման հաջորդ օրը կայքերից մեկում տեղ գտած տեղեկությանը, թե Բաբայանը Հյուսիսային պողոտայում գտնվող «Նորթ ավենյու» հյուրանոցում հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ։ «Նրանք մոտավորապես մեկուկես ժամ զրուցել են։ Ամենայն հավանականությամբ խոսքը գնացել է Վարդան Օսկանյանի նոր կուսակցությանը Սամվել Բաբայանի միանալու, նրա դերակատարության շուրջ»,– գրել էր կայքը։ «… Լավ էլի… էլ ի՞նչ»,- սույն հրապարակմանն այսպես էր արձագանքել Բաբայանի դուստրը։ Ի դեպ, արցախյան քառօրյա պատերազմից հետո ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը հայտարարեց, թե ժամանակն է կոչով դիմել Սամվել Բաբայանին, որ նա վերադառնա։ Բաբայանը շարունակում է գտնվել ՌԴ-ում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: