Բրիտանական լրատվամիջոցները ցույց են տվել, թե ինչ պայմաններում են ապրում «Apple»-ի հավաքողները
Աշխատանքային միգրանտները, ովքեր աշխատանքի են վերցվել «Apple»-ի կապալառու «Pegatron» ընկերության կողմից, դաժան պայմաններում են ապրում: Ria.ru-ի փոխանցմամբ` այս մասին գրում է «Daily Mail»-ը Շահնայում iPhone-ի և iPad-ի հավաքողների համար նախատեսված բնակության վայր այցելելցուց հետո:
Ըստ պարբերականի` աշխատակիցներն ապրելիս են եղել փոքր տարածքներում, որտեղ տեղադրված է եղել մինչև 12 երկհարկանի մահճակալ` չնայած «Pegatron»-ի ներկայացուցիչները պնդում են, որ սենյակներում 8-ից ավելի մարդ չի ապրել:
Հանրակացարանից օգտվելու համար յուրաքանչյուր ամիս աշխատավարձից հանվել է 23 դոլար: Ոչ բոլոր սենյակներն են ապահովված եղել սանիտարական հատվածներով, իսկ եղած զուգարաններն ու լոգարաններն ընդհանուր օգտագործման են եղել: