Բաժիններ՝

ԻՊ-ի ահաբեկիչները հինգ մարդուց բաղկացած ընտանիք են ողջ-ողջ այրել Իրաքում

«Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչները ողջ-ողջ այրել են հինգ մարդուց բաղկացած այն ընտանիքը, որը փորձել էր հեռանալ զինյալների կողմից գրավված տարածքից: Այս մասին հայտնել է Իրանի Perss TV հեռուստաալիքը:

«ԻՊ խմբավորման ահաբեկիչները ողջ-ողջ այրել են հինգ մարդուց բաղկացած իրաքյան ընտանիքը, որը փորձել է փախչել զինյալների զավթած տարածքից,- ասված է հեռուստաալիքի հաղորդման մեջ:- Այդ մարդիկ, այդ թվում երեք երեխաներ, մայիսի 12-ին մարդկանց ներկայությամբ հրկիզվել են Ռիյադի շրջանի Քիրքուկ քաղաքում՝ Իրաքի հյուսիսում»:

ԻՊ-ն քաղաքացիական բնակչությանն արգելել է հեռանալ խմբավորման վերահսկողության տակ գտնվող շրջաններից, որպեսզի անհրաժեշտության դեպքում այն որպես կենդանի վահան օգտագործի իրաքյան բանակի եւ անվտանգության ուժերի հարձակողական գործողությունների ընթացքում, նշել է Press TV-ն:

Նաեւ նշվում է, որ մայիսի 10-ին ահաբեկիչները Մոսուլից հարավ գտնվող Քայրա քաղաքում ողջ-ողջ թաղել են 35 զինյալների, որոնք իբր մայիսի սկզբին դասալքել են մարտադաշտից: Այդ ժամանակ ԻՊ-ն կորցրել է վերահսկողությունն Իրաքի հյուսիսի Բաշիր գյուղի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս