Արմեն Մուրադյանը՝ ծննդկանի մահվան դեպքի մասին
«Մայրական մահացությունը Հայաստանում նվազել է: Գիտեք, որ այդ ցուցանիշը միջազգային կառույցների կողմից գրանցված ցուցանիշ է, սակայն սա մեզ չի կարող որևիցե կերպ հանգստացնել: Մենք ամեն օրվա հսկողություն ենք դրել՝ բոլոր կրիտիկական դեպքերի հետ կապված: Եթե դեպքը չի ավարտվել մահվան դեպքով, դա չի նշանակում, որ մենք դա չպետք է խորը ուսումնասիրենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ խոսելով վերջերս «Սլավմեդ» բժշկական կենտրոնում գրանցված ծննդկանի մահվան դեպքի մասին:
Արմեն Մուրադյանն ասաց, որ յուրաքանչյուր դեպքի հետ կապված հանձնաժողով է ստեղծվում, եթե հարուցվում է քրեական գործ, բոլոր նյութերը տրամադրվում են իրավապահ մարմիններին. «Կոնկրետ այս դեպքում հարցը գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում»: