Բաժիններ՝

Վրաերթի է ենթարկվել 2,5 տարեկան երեխա. հարուցվել է քրեական գործ

Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2,5 տարեկան երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 61 շենքի հարևանությամբ գտնվող թիվ 140-րդ ավտոտնակ մտնելիս «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ավտոտնակի բաց դարպասի աջ անկյունում կանգնած` 10.11.2013թ. ծնված աղջիկ երեխային, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը մահացել է:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվել է ՃՏՊ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս