Բաժիններ՝

Կխթանեն փոքր ներդրողներին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ նրա` նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների շարունակականության ապահովմամբ` Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասիչի բաղադրիչների ուղղությամբ:

Ա.Մինասյանը նշեց, որ գործարար միջավայրի վերլուծությունները ցույց են տալիս, որ երկրների օրենսդրական բացթողումներն ընկերությունների սեփականատերերին և տնօրեններին թույլ են տալիս կատարել այնպիսի գործարքներ, որոնք օրինական են, չեն պարունակում կեղծիք կամ խաբեություն, սակայն, դրանք, այնուամենայնիվ, վնասում են ընկերության կառավարման գործում որոշիչ ձայնի իրավունք չունեցող բաժնետերերի շահերը: Ներկայումս, գործող օրենքը չի պահանջում 1 միլիարդ դրամից ավել շրջանառություն ունեցող ընկերությունում շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարքներ կնքելու մասին ընկերության աուդիտն իրականացնող անձի կամ վերստուգող հանձնաժողովի կողմից նախնական եզրակացության տրամադրում, գործարքի հրապարակայնություն և թափանցիկություն:

Ըստ նախարարի` օրինագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանում ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորում. Այս առաջարկությունների իրականացման արդյունքում ընկերություններն ավելի գրավիչ կդառնան փոքր, բայց բազմաթիվ ներդրողների համար, ավելի կաշխուժանա արժեթղթերի շուկան, ինչպես նաև Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգչում «Ներդրողների պաշտպանվածություն» ցուցիչի բացահայտման ցուցանիշը կբարելավվի 3 միավորով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս