Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ԼՂՀ-ի հետ շփման գծում զորավարժությունների անցկացման մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացրել է Ղարաբաղի հետ շփման գծում զրահատեխնիկայի անձնակազմի ռազմական պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով զորավարժությունների անցկացման մասին:
Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Համաձայն 2016 թվականի ռազմական պատրաստության պլանի` մերձճակատային գոտում տեղակայված զորամասերում և ստորաբաժանումներում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ անցկացվել են զորավարժություններ, որոնց նպատակն է բարձրացնել զրահատեխնիկայի անձնակազմի մարտական պատրաստության մակարդակը:
Ռազմական տեխնիկան և հետևակն իրականացրել են գործնական կրակոցներ, ստորաբաժանումները կատարել են իրենց առջև դրված խնդիրները»,- նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: