Հայստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը խուսափեց մեկնաբանություն տալ Ադրբեջանի ոճրագործությունների վերաբերյալ

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական հանակարգող Բրեդլի Բուզետտոն այսօրվա միջոցառման ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե Ադրբեջանի ոճրագործությունների և այդ երկրի կառավարույան կողմից ոճրագործների պարգևատրման մեջ մարդու իրավունքների ի՞նչ խախտում է տեսնում, խնդիրներ է տեսնում, ինչպե՞ս կմեկնաբանի, նա ասաց. «Իրականում մենք այսօր ավելի շատ խոսում ենք Հայաստանի կայուն զարգացման և հեռանկարների մասին, ուստի չեմ կարող մեկնաբանել և արտահայտվել ձեր հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ: Բայց պիտի ասեմ, որ շատ կարևոր է և՛ երկրի, և՛ տարածաշրջանում համար խաղաղություն վայելել։ ՄԱԿ ի անունից կարող եմ ասել և դա այն է, ինչ գլխավոր քարտուղարը երկու շաբաթ առաջ հրապարակավ հայտարարեց, որ մենք ցանկանում ենք և խրախուսում ենք դադարեցումը թշնամական գործողությունների, որպեսզի հաստատվի խաղաղություն և հնարավոր լինի զարգացում ապահովել»։

Տեսանյութեր

Լրահոս