Բաժիններ՝

«Որոշ զինծառայողների պետք է շուտափույթ կերպով արտասահման տեղափոխել, սակայն ՀՀ առողջապահության նախարարը համաձայնություն դեռ չի չի տվել». Անահիտ Բախշյան

Մայիսյան տոներն ու սահմանային իրավիճակի վերջին զարգացումները քննարկելու համար այսօր լրագրողներին էին հանդիպել Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը և Երևանի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Ասուլիսի բուն թեմայից զատ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն անդրադարձավ նաև ծանր վիրավորում ստացած երկու զինծառայողների՝ Ռուբեն Առաքելյանի ու Արման Լազգիյանի բուժման խնդիրներին. նրանք արտասահմանում բուժում անցնելու անհրաժեշտություն ունեն:

«Վիրավոր զինծառայողների առողջական վիճակը քննարկելուց հետո ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ հիմա նպատակահարմար չէ բուժման համար նրանց արտասահման ուղարկել, բայց և´ Հայաստանում, և´ արտասահմանում, մասնավորապես՝ Գերմանիայում, որոշ բժիշկներ ուսումնասիրել են վիրավորված զինծառայողների բժշկական փաստաթղթերը և եկել այն եզրակացության, որ նրանց պետք է շուտափույթ կերպով արտասահման տեղափոխել: Ծնողները, բնականաբար, կողմ են դրան: Բայց քանի դեռ նախարարը համաձայնություն չի տվել՝ պետական աջակցության մասին խոսք չի կարող լինել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անահիտ Բախշյանը:

Նա փոխանցեց նաև, որ այս պահին որոշակի գործընթացներ են ընթանում, որպեսզի Առողջապահության նախարարը համոզվի, որ այդ տղաներին արտասահման տեղափոխելու պրոցեսը կանցնի առավելագույնս անվտանգ տարբերակով: Նա հավելեց նաև, որ գոյություն ունի նման փորձ, և, ի վերջո, առաջին գծից վիրավորում ստանալուց հետո նրանց ուղղաթիռով են Երևան տեղափոխել: Անահիտ Բախշյանը հույս հայտնեց, որ հարցը կլուծվի տեղափոխման օգտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս