Բաժիններ՝

Թուրքիայի Մարդին նահանգում հարձակվել են զինվորական շարասյան վրա. կան վիրավորներ

Թուրքիայի հարավային Մարդին նահանգում անհայտ անձինք հարձակվել են զինվորական շարասյան վրա, հայտնում է DHA գործակալությունը:

Նախնական տեղեկություններով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է 5 զինծառայող: Հաղորդվում է, որ հարձակման հետևում կանգնած է «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցությունը:
Հաղորդվում է, որ հարձակումից հետո Թուրքիայի ԶՈՒ-ն օպերացիա է անցկացնում PKK-ի դեմ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 2015թ. հուլիսից մինչ օրս PKK-ի դեմ օպերացիայի շրջանակում ոչնչացվել է այդ կազմակերպության 5 հազար 359 անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս