Բաժիններ՝

Էնրիկեն կանի ամեն ինչ Մասկերանոյին թիմում պահելու համար

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատրաստ է ցանկացած քայլի, որպեսզի թիմում պահի արգենտինացի պաշտպան Խավիեր Մասկերանոյին:

Էնրիկեն ցանկանում է փոփոխել պաշտպանական կազմն ամբողջությամբ: Բայց այս փոփոխությունից դուրս է Մասկերանոն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մասկերանոն ևս ցանկանում է մնալ ակումբում և դրա համար հրաժարվել է շատ գայթակղիչ առաջարկներից:

Տեղեկացնենք նաև, որ «Բարսելոնայի» հետ Մասկերանոն պայմանագիր ունի մինչև 2018 թվականը;

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի