Ոստիկանությունը՝ Չարենցավանում տեղի ունեցած սպանության դեպքի մասին
Մայիսի 7-ին, ժամը 9.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի 3 շենքի 1-ին մուտքի 3-րդ հարկում մարդ կա ընկած:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է անձը չպարզված տղամարդու դիակ` արտաքինից բռնության հետքերով:
Նշանակվել է ԴԲՓ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացածը 1958 թ. ծնված Սամվել Հարությունյանն է:
Նրան ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 1968 թ.ծնված Աշոտ Խ.-ն:
Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն: