Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Մայիսի 11-12-ը շրջանների մեծ մասում, մայիսի 13-15-ը հյուսիսային շրջաններում առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում `
Մայիսի 11-12-ը առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ: Մայիսի 13-15-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Երևանի մայիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
• Օդի առավելագույն ջերմաստիճան 31.00C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 5.10C (1991 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 17.60C