Բաժիններ՝

Բավարիայում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, 1 մարդ սպանվել է

Անհայտ տղամարդն այսօր դանակով հարձակվել է Գերմանիայի Գրաֆինգ-Մյունխեն քաղաքի (Բավարիա) երկաթուղային կայարանի մոտ հավաքված ուղևորների վրա: Ինչպես հայտնել են ոստիկանությունից, 3 մարդ տուժել է, իսկ 1-ը՝ ստացած վնասվածքներից մահացել:

«Ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:
Նրա տվյալով՝ չի բացառվում «իսլամիստական հետքը»: Իրավապահները ստուգում են ականատեսների վկայությունները, որոնք հայտարարում են, թե հարձակման ժամանակ տղամարդը բղավել է «Ալլահ աքբար»:

Der Bayerische Rundfunk ռադիոկայանի տվյալներով՝ երիտասարդը Գերմանիայի քաղաքացի է ու մինչ օրս չէր հայտնվել ոստիկանների ուշադրության կենտրոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս