Հենրիխ Մխիթարյանը՝ ավարտվող մրցաշրջանի լավագույն փլեյմեյքերների տասնյակում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է 2015-2016 մրցաշրջանի լավագույն փլեյմեյքերների տասնյակում:
«Յութուբ» վիդեոպորտալում տեսանյութ է տեղադրվել, որում ներկայացվում են 2015-2016 մրցաշրջանի 10 լավագույն փլեյմեյքերները, որոնց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը:
10-րդ հորիզոնականում տեղ է գտել «Նապոլ»-ի և Սլովակիայի հավաքականի կիսապաշտպան Մարեկ Համշիկը, ով կատարած 88 սուր և 9 գոլային փոխանցումներով հավաքել է 100 միավոր: 9-րդ հորիզոնականը զբաղեցնում է Մադրիդի «Ատլետիկո»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կոկեն: Իսպանացի կիսապաշտպանը կատարել է 74 սուր և 14 գոլային փոխանցում՝ հավաքելով 102 միավոր: 8-րդ հորիզոնականում հայտնվել է կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող, Ոսկե գնդակի քառակի դափնեկիր Լիոնել Մեսին, ով մրցաշրջանի ընթացքում կատարել է 74 սուր փոխա նցում, դարձել է 16 գոլային փոխանցման հեղինակ՝ հավաքելով 106 միավոր: Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 7-րդ հորիզոնականում է: Նա մրցաշրջանի ընթացքում կատարել է 83 սուր փոխանցում, դարձել է 15 գոլային փոխանցման հեղինակ և հավաքել է 113 միավոր:
6-րդ հորիզոնականը զբաղեցնում է ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ով կատարել է 88 սուր փոխանցում, դարձել 15 գոլային փոխանցնամ հեղինակ՝ հավաքելով 118 միավոր: 5-րդ հորիզոնականում կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի ազգայի հավաքականի հարձակվող Նեյմարն է: Նա կատարել է 99 սուր փոխանցում, դարձել 11 գոլային փոխանցման հեղինակ՝ վաստակելով 121 միավոր: Վաստակած 131 միավորով 4-րդ հորիզոնականում անգլիական «Վեսթ Հեմ»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Դիմիտրի Պայետն է, ով մրցաշրջանի ընթացքում կատարել է 111 սուր փոխանցում, դարձել 10 գոլային փոխանցման հեղինակ:
Լավագույն փլեյմեյքերների եռյակը եզրափակում է անգլիական «Տոտենհեմ»-ի և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը: Էրիկսենը կատարել է 111 սուր փոխանցում, դարձել 13 գոլային փոխանցման հեղինակ՝ հավաքելով 137 միավոր: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է ֆրանսիական «Մոնպելիե»-ի և Ալժիրի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռիադ Բուդեբուզը: Նա կատարել է 118 սուր փոխանցում, դարձել 11 գոլային փոխանցման հեղինակ՝ ստանալով 140 միավոր: Մրցաշրջանի լավագույն փլեյմեյքերը Լոնդոնի «Արսենալ»-ի և Գերմանիայի ազգային ընտրանու կիսապաշտ պան Մեսութ Օզիլն է: Մեսութ Օզիլը լավագույնն է ճանաչվել կատարած 142 սուր փոխանցումներով, 18 գոլային փոխանցումներով և հավաքած 178 միավորով:
https://www.youtube.com/watch?v=XpCJO79QN38