Կահիրեի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է ավելի քան 70 մարդ. AP
Նվազագույնը 74 մարդ է տուժել Եգիպտոսի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում ծագած հրդեհի հետևանքով: Այս մասին հայտնում է AP գործակալությունը:
Գործակալության տվյալով՝ կրակը ծագել է 6-հարկանի շինությունում այս գիշեր: Կրակը տարածվել է հարակից կառույցների, այդ թվում՝ առևտրային տաղավարների ուղղությամբ: Հյուրանոցի այցելուները արագ տարհանվել են:
Ինչպես նշում է գործակալությունը, տուժածների կեսն օգնությունն ստացել է տեղում, մյուսները տեղափոխվել են հիվանդանոցներ:
Հրդեհի պատճառը, որի հրդեհաշիջման աշխատանքները տևել են 6 ժամ, պարզվում է: