Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու «Սիրիայի ընկերների» խմբի հանդիպմանը
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կմասնակցի Սիրիայի ընդդիմությանն աջակցող երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը կմեկնարկի Փարիզում: Այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը հայտնել էր, որ մայիսի 9-ին Փարիզում տեղի կունենա Սիրիայի ընդդիմությանն աջակցող երկրների արտգործնախարարների հանդիպում:
«Սիրիայի ընկերների» խմբում կան Եգիպտոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Հորդանանի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներ:
«Մեր նախարարը կմասնակցի ԱԳՆ երկրների ղեկավարների հանդիպմանը՝ մայիսի 9-ին Փարիզում քննարկելու Սիրիայում ստեղծված իրավիճակը: Մի շարք նիստերի կմասնակցի նաև Սիրիայի ընդդիմության բանակցությունների բարձրագույն կոմիտեի ղեկավար Ռիադ Հիջաբը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: