Ես համոզված եմ՝ միասնականությամբ դուք ապահովելու եք ձեր վերջնական հաղթանակը. բուլղար լրագրող
Բուլղարացի լրագրող Գեորգի Իվանով-Կոլարովին այսօր հանդիպել ենք Ստեփանակերիտի քաղաքային հուշահամալիրում, ով Սրցախ է եկել մայիսյան եռատոնին մասնակցելու նպատակով:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գեորգի Իվանով-Կոլարովը ասել է, որ շատ եմ սիրել Արցախը և արդեն չորրորդ անգամն է՝ գտնվում այստեղ:
«Այս անգամ ցանկանում եմ հնարավորինս շատ լուսանկարներ հանել և շատ կարծիքներ լսել, ղեկավարությունից, որպեսզի դրսում կարողանամ պատշաճ ձևով ներկայացնել Արցախն ու նրա առօրյան պատերազմական վերջին իրադարձությունները: Պատրաստվում եմ նաև հանդիպել պետական այրերի, զինվորական հրամանատարների հետ՝ ստացած տպավորություններս համադրելու համար»,- նշել է բուլղարացի լրագրողը վստահություն հայտնելով, որ այն ազգային միասնականությունը, որն այս օրերին նկատել է Հայաստանում, հայ ժողովուրդին ապահովելու է վերջնական հաղթանակ: