Պուտինը շնորհավորել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաեւ Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 71-րդ տարեդարձի առթիվ:
Շնորհավորական ուղերձներում ընդգծվում է, որ Հաղթանակի օրը սրբազան տոն է, որը ընդմիշտ կմնա որպես հերոսության ու ժողովուրդների միասնության խորհրդանիշ, որոնք արյունահեղ մարտերում պաշտպանեցին հարազատ հողը եւ աշխարհը փրկեցին ֆաշիզմից:
Պուտինը հատկապես նշել է, որ չի կարելի թույլ տալ ընդհանուր ատմության վերանայում, անցյալի ողբերգական իրադարձությունների կրկնվելը: «Մեր ընդհանուր պարտքն է՝ խնամքով պահպանել Հայրենական մեծ պատերազմում ընկածների պայծառ հիշատակը, ամեն կերպ հոգ տանել ներկայում ապրող վետերանների մասին»,- նշել է ՌԴ նախագահը:
Նա վստահություն է հայտնել, որ համատեղ պայքարի ընթացքում կոփված բարեկամության եւ եղբայության կապերը այսուհետեւ էլ հիմք կծառայեն միջպետական հարաբերությունների հետեւողական ամրապնդման համար, կնպաստեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը:
Վլադիմիր Պուտինը անկեղծ շնորհակալության խոսքեր է փոխանցել պատերազմի բոլոր վետերաններին ու թիկունքի աշխատավորներին, մաղթել նրանց քաջ առողջություն եւ երկար կյանք: