ՎԶԵԲ-ը Վրաստանին 9 մլն դոլարի վարկ է հատկացրել
Վրաստանի կառավարությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Միջազգային զարգացման ասոցիացիան համաձայնության են եկել Վրաստանին 9 մլն դոլարի վարկի տրամադրաման շուրջ՝ շրջանային զարգացման երկրորդ նախագծի հավելյալ ֆինանսավորման համար, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Պայմանագիրը երեկ ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին և Հարավային Կովկասում Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնը:
Ծրագրի հիմնական նպատակն է Իմերեթիում (Արևմտյան Վրաստան) վերականգնել ուրբանիստական, հեռահաղորդակցության և զբոսաշրջային ենթակառուցվածքները՝ նպատակ ունենալով զբոսաշրջիկների ներգրավել և ճանաչելի դարձնել մշակութային և պատմական հուշարձանները:
1992 թվականից ՀԲ-ն Վրաստանում ֆինանսավորել է ավելի քան 73 նախագիծ՝ ընդհանուր 2,39 մլրդ դոլար արժողությամբ: