Բաժիններ՝

Ինչպես գտնել կորած իրը. ժողովրդական մեթոդներ և ծեսեր

Յուրաքանչյուր մարդ հանդիպում է այս պրոբլեմին. կարևոր իրը կորել է, իսկ այն գտնել ոչ մի կերպ չի ստացվում: Դա շատ ուժեղ նյարդայնացնում է, հանում է շարքից և էականորեն փչացնում է տրամադրությունը` զրկելով հաջողությունից և ուժից:

Ինչ անել, եթե պետք է ինչ-որ բան շատ արագ գտնել, բայց Դուք այդքան էլ ժամանակ չունեք: Կան մի քանի ժողովրդական մեթոդներ և ծեսեր, որոնք կօգնեն Ձեզ գտնել կորած իրը շատ կարճ ժամանակում:

Խնդրեք տան ոգուն (Домовой)

Յուրաքանչյուր մարդ ծանոթ է տան ոգիներին, որոնք ժամանակ առ ժամանակ վերցնում են Ձեր իրերը խաղաու համար: Եթե Դուք ինչ-որ բան փնտրում եք, ապա արտասանեք 3 անգամ. «Տան ոգի, խաղա, բայց հետ վերադարձրու»: Շատ շուտով Դուք կգտնեք կորած իրն այնտեղ, որտեղ ընդհանրապես չէիք սպասում:

Համոզեք կորած իրին վերադառնալ

Եթե Դուք փնտրում եք, օրինակ` տան բանալիները, բայց արդեն ուշանում եք ինչ-որ տեղից, հարկավոր է ուղղակի զրուցել այդ իրի հետ: Խնդրեք նրան հետ վերադառնալ: Կողքից դա կարող է այդքան էլ սովորական չթվալ, բայց այդպիսի պահերին ընտրությունն այնքան էլ մեծ չէ: Գլխավորը` չնյարդայնանալ:

Ամենաարագ մեթոդները

1. Շրջեք ափսեն կամ բաժակը` տակի մասով դեպի վերև:

2. Լայն բացեք տան բոլոր դռները: Ձեռք մի տվեք միայն մուտքի դռանը, որպեսզի կորած իրը վերջնականապես «չփախչի» Ձեզանից:

3. Աթոռի ոտքին թաշկինակ կապեք, իսկ գետնին մետաղադրամ շաղ տվեք:

Մոգական ծեսեր

1. Բաժակի մեջ սառը ջուր լցրեք, շրջեք տնով մեկ, ցողեք այդ ջուրը և արտասանեք. «Իմ կորած իր, հայտնվիր, երևա իմ աչքին»:

2. Եթե Դուք տնային կենդանի ունեք, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է նա իրեն պահում: Եթե կենդանին հանգիստ չէ, ապա մոտեցեք նրան և ասացեք. «Ցույց տուր

ինձ այն, ինչ ես չեմ տեսնում, որպեսզի գտնեմ այն, ինչ ինձ է պատկանում»: Համարվում է, որ կենդանին կգնա այն ուղղությամբ, որտեղ գտնվում է կորած իրը:

Թել և հանգույց

Գտեք երկար թել և խնդրեք ինչ-որ մեկին այդ թելով 7 հանգույց կապել Ձեր դաստակի շուրջը: Այդ ծեսը կորած իրը կվերադարձնի Ձեզ:

Թուղթ և երազ

Թղթի վրա գրեք այն իրի անվանումը, ինչը ցանկանում եք գտնել և դրեք Ձեր բարձի տակ: Գիշերը Դուք պետք է երազ տեսնեք, որում կարող եք իմանալ այդ իրի գտնվելու մոտավոր վայրը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս