Խոհանոցային խորամանկություններ, որոնց մասին չգիտի նույնիսկ Ձեր մայրիկը
Տնային տնտեսուհիների կուտակած փորձը պարզապես հիացնում է: Իմանալով ընդամենը մի քանի գաղտնիք, կարելի է ոչ միայն սովորել համեղ պատրաստել, այլ նաև պահպանել մթերքները արագ փչացումից:
AdMe.ru-ն ներկայացնում է խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ մեծագույն հաճույքով մուտք գործել խոհանոց:
1. Մեկ րոպե թափահարեք ձուն, այնուհետև խաշեք: Կստացվի իրական ոսկե ձու:
2. Տաք սուր դանակը կօգնի պատրաստել հրաշալի սենդվիչ պաղպաղակից:
3. Պանրի անհրաժեշտ հատվածը կտրեք փաթեթավորման հետ միասին: Այն կարող եք օգտագործտել պանրի փաթեթավորման մնացած հատվածը ծածկելու համար:
4. Մի թափեք դեղնած կանաչիները: Ավելի լավ է խառնեք այն ձիթապտղի յուղի հետ և լցրեք սառույցի ամանի մեջ:
5. Եթե չունեք գրտնակ, կարող եք այն փոխարինել գինու դատարկ շշով:
6. Եթե ցանկանում եք վերադարձնել սառը պիցցայի բուրմունքն ու համը, տաքացրեք այն թավայի մեջ, այլ ոչ թե միկրոալիքային վառարանում:
7. Պանրով հացը հրաշալի նախաճաշ է: Ավելացրեք կանաչի և տաքացրեք բոքոնը միկրոալիքային վառարանի կամ ջեռոցի մեջ:
8. Չերրի լոլիկներն արագ կտրելու համար տեղադրեք դրանք երկու հարթ ափսեների արանքում և սահեցրեք սուր դանակը:
9. Նութելայի մնացորդների վրա լցրեք տաք կաթ: Կստացվի հրաշալի ըմպելի շոկոլադ:
10. Թթվասերին ավելացրեք խաշած ձվի պինդ դեղնուց և մեկ գդալ մանանեխ, և ստացված զանգվածը կարող եք օգտագործել մայոնեզի փոխարեն:
11. Որպեսզի նեխուրը և բրոկկոլին ավելի երկար պահպանվեն, անպայման պատեք դրանք փայլաթիթեղով:
12. Կարտոֆիլը չի բողբոջի, եթե դրանք պահեք խնձորի հետ:
13. Ահա այսպես կարելի է պատրաստել գեղեցիկ զամբյուղ մրգերի համար:
14. Հատուկ տապակի մեջ դրեք բեկոնը և ձուն, այնուհետև տապակեք:
15. Թարմ հատապտուղները բորբոսով չեն պատվի, եթե թրջեք դրանք քացախի մեղմ լուծույթով:
16. Սառեցրեք գինին սառույցի համար նախատեսված ամանի մեջ, որպեսզի հետո օգտագործեք դրանք խոհարարական փորձարկումների ժամանակ:
17. Արքայախնձորը պետք է պահել գլխիկով դեպի ներքև, որպեսզի դրանք դառնան ավելի քաղցր և հասուն:
18. Նախքան ձվերը քաշելը ծակեք գրասենյակային կոճակով, որպեսզի դրանք հեշտությամբ մաքրվեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը