Շատ համեղ ֆրանսիական աղանդեր. հատապտուղներով «Բլամանժե»
Ֆրանսիական խոհանոցը մոգության յուրահատուկ և ուրույն տեսակ է:
Շատ համեղ և հեշտ պատրաստվող Բլամանժեի բաղադրատոմսը:
Բաղադրիչները.
1. Կաթ – 500մլ
2. Շաքարավազ – 100գ
3. Մաքրած նուշ – 100գ
4. Հատապտուղներ (ելակ, ազնվամորի և այլն) – 500գ
5. Ժելատին – 6գ
Պատրաստման եղանակը.
1. Թրջել ժելատինը տաք ջրի մեջ:
2. Բլենդերի օգնությամբ նուշը դարձնել այլուր:
3. Կաթսայի մեջ լցնել կաթը, ավելացնել 80գ շաքարավազ և նուշի ամբողջ ալյուրը դնել կրակի վրա, հասցնել եռման աստիճանի: Հենց սկսի եռալ, վերցնել կրակի վրայից, սառեցնել մոտ 10 րոպե և քամել մանր մաղով:
4. Քամել ժելատինը և ավելացնել տաք կաթի մեջ, լավ խառնել, որպեսզի ժելատինն ամբողջովին լուծվի:
5. Զանգվածը լցնել կաղապարների մեջ և թողնել սառնարանում 2-3 ժամ:
6. Հատապտուղները լավ լվանալ, մի քանի հատը դնել այն կողմ` զարդարելու համար: Մնացածը լավ հարել բլենդերի օգնությամբ, ավելացնել մնացած 20գ շաքարավազը:
7. Հատապտուղներից պատրաստած սոուսը լցնել սառած Բլանժեի վրա, զարդարել հատապտուղներով և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը