«Բավարիան» 4-րդ անգամ անընդմեջ դարձավ Գերմանիայի չեմպիոն
Մյունխենյան ակումբը ձևակերպեց Բունդեսլիգայի հաղթողի կոչումը առաջնության ավարտից 1 տուր առաջ:
Մյունխենի «Բավարիան» 2015-16 մրցաշրջանի չեմպիոնն է: Այդ կոչումը Պեպ Գվարդիոլայի սաները նվաճեցին Բունդեսլիգայի ավարտից 1 տուր առաջ` հաղթելով «Ինգոլշտադին» 2:1 հաշվով: Խաղում դուբլ ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին:
Շնորհիվ հաղթանակի, մյունխենցիները դարձան անհասանելի մոտակա մրցակցի` Դորտմունդի «Բորուսիայի» համար, որն իր հերթին կորցրեց միավորները «Այնտրախտի» հետ խաղում:
Սա «Բավարիայի» համար 4-րդ անընդմեջ հաղթանակն էր և 3-րդը` Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը