Բաժիններ՝

Արքայազն Հարրին բողոքել է, որ անձնական ու հասարակական կյանքի մեջ սահմաններ չկան

BBC-ին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին բողոքել է, որ մարդիկ մշտապես ներխուժում են իր անձնական կյանքի մեջ, ինչի հետևանքով իր հասարակական և անձնական կյանքի սահմանագիծը գրեթե դադարել է գոյություն ունենալ:

«Յուրաքանչյուրն իրավունք ունի անձնական կյանքի: Ցավոք, անձնական ու հանրային կյանքի միջև սահմաններ գրեթե չկան, սակայն մենք անելու ենք ամենը, ինչ մեր ուժերում է, որ այդ սահմանագիծը լինի»,- ասել է արքայազն Հարրին:

Արքայազնը նաև ասել է, որ ինքն ու թագավորական ընտանիքի մյուս անդամները գիտակցում են իրենց վիճակի առանձնահատկությունը: Արքայազն Հարրին հարցազրույց է տվել այսօր Ֆլորիդայում մեկնարկող Invictus Games մարզական մրցությունից առաջ, որին մասնակցում են պատերազմի վետերաններ և հաշմանդամներ: Մրցությունը Հարրին հիմնել է 2 տարի առաջ:

Օռլանդոյում խաղերի բացմանը ներկա է լինելու նաև Միշել Օբաման, հոլիվուդյան դերասան Մորգան Ֆրիմենը, բրիտանացի փոփ երգիչ Ջեյմս Բլանտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս