Բաժիններ՝

«Եվրատեսիլը» փոխում է դրոշների նկատմամբ քաղաքականությունը. Արցախի դրոշը կծածանվի դահլիճում

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) Facebook-ի իր էջում պաշտոնական հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթում դրոշների քաղաքականությունը փոխվել է:

Հայտարարության մեջ ասվում է, որ «Եվրամիության» կազմակերպիչները որոշել են մեղմել տարածաշրջանային, տեղական, ազգային դրոշների քաղաքականության նկատմամբ խստությունը:

Եվրոպական հեռարձակողների միությունը առաջարկում է ավելի հանդուրժող մոտեցում ցուցաբերել այլ դրոշների նկատմամբ, քանի որ հանդիսատեսը հարգում է «Եվրատեսիլ» մրցույթի ոչ քաղաքական բնույթը:

Հայտարարության վերջում կոչ է արվում միտումնավոր չփորձել խոչընդոտել նաև տեսախցիկների աշխատանքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել էին այս տարվա «դրոշների քաղաքականությունը»։ Հայտարարության մեջ նշված էր արգելված դրոշները, որոնց ցանկում է նաև Արցախի դրոշը։ Արգելված դրոշների ցանկում էին հայտնվել նաև Պաղեստինի, Ղրիմի ու Բասկերի երկրի դրոշը։

Ավելի ուշ Եվրոպական հեռարձակողների միությունը ներողություն էր խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել էր «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ընթացքում արգելված դրոշների ցանկի հրապարակումը: Հայտարարության մեջ նշվել է, որ հրապարկվել է միայն դրոշների վերաբերյալ փաստաթղթի նախագիծը, որը հրապարակման ենթակա չէր:

«Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան կներկայանա զգացմունքային LoveWave ստեղծագործությամբ: Երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակիչի ընթացքում՝ 7-րդ համարի ներքո: «Եվրատեսիլ-2016»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է՝ «Միավորվե՛նք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս