Բաժիններ՝

Գերգիևն ու Ռոլդուգինը համերգ են տվել Պալմիրայի ավերակների հարևանությամբ

Մարինյան թատրոնի նվագախումբը՝ դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևի ղեկավարությամբ, համերգ է տվել Սիրիայի Պալմիրա քաղաքի ավերակների հարևանությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սիմֆոնիկ նվագախումբը, որի կազմում հանդես է եկել նաև թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը, հանդես է եկել հնագույն ամֆիթատրոնում:

Հիշեցնենք, որ մարտին Պալմիրան ազատագրվել էր ծայրահեղական ԴԱԻՇ խմբավորումից սիրիական զինված ուժերի կողմից:

Սերգեյ Ռոդուլգինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վաղեմի ընկերն է ու նրա ավագ դստեր կնքահայրը: Նրա անունը հիշատակվել է նաև Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) նյութերում, որի համաձայն՝ երաժիշտը ունի երկու օֆշորային ընկերություն և հեղինակն է մի շարք կասկածելի գործարքների:

160505162917_roldugin_palmyra_624x351_ap_nocredit

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս