Բաժիններ՝

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը Analitik.am կայքի սեփականատեր Անի Հովհաննիսյանի ձերբակալության վերաբերյալ

Երեկ տեղի ունեցած Analitik.am կայքի սեփականատեր Անի Հովհաննիսյանի ձերբակալության և հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ «Ալյանս» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը բարձր է գնահատում իրավապահ մարմինների կողմից դրսևորված պրոֆեսիոնալիզմն ու ադեկվատ արձագանքը:

Տեղի ունեցած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու առկա փաստական հանգամանքները բավարար են եզրակացության համար: Պատգամավոր Ուրիխանյանը համոզված է, որ, առհասարակ, ցանկացած հանցագործ պիտի կրի օրենքով սահմանված պատիժը, իսկ ցանկացած անմեղ մարդ պետք է օգտվի իր իրավունքների պաշտպանությունից: Այս գաղափարին է հավատում Տ.Ուրիխանյանը, դրա կրողն է, և այդպիսի պետություն է նա ցանկանում կառուցել:

Ձերբակալված անձը վաղուց է աչքի ընկել անպարկեշտ ու անբարո գործունեությամբ, և դրա մասին այսօր մամուլում հայտարարում և համացանցում գրում են բազմաթիվ հեղինակավոր գործիչներ: Անշուշտ, հիշյալ անձի արարքները կարելի էր արհամարհել, եթե չնկատվեր նրա սանձարձակ հանդգնությունն ու հղումով ազդեցիկ հովանավորների վրա անպատժելիության զգացումը:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ պատգամավոր Ուրիխանյանի կենսագրությունը մաքուր է, և նա այն անձը չէ, ում կարելի է փորձել շորթել, սակայն պատգամավորը, գիտակցելով, որ սանձարձակ անձնավորությունը իգական սեռի է, և հուսալով, որ նա կարող է երբևէ դարձի գալ ու ապրել բարոյական կյանքով, չի պատրաստվում ցուցմունքներ տալ նրա դեմ, առավելևս նրա օգնականի դեմ, որն իր հերթին, վստահ ենք` Անի Հովհաննիսյանի «քաշվածն է»: Թող օրենքը որոշի հետագա ընթացքը:

ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս