Գերմանիայի իշխանությունները թույլատրել են բժշկական նպատակներով մարիխուանա օգտագործել
Գերմանիայի կառավարությունը հավանության է արժանացրել օրենքը, որը թույլ է տալիս հիվանդներին մարիխուանա ստանալ բժշկի դեղատոմսով: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա գարնանը, հայտնում է BBC-ն:
Այսօրվա դրությամբ Գերմանիայում քաղցկեղով, ՁԻԱՀ-ով, Պարկինսոնի հիվանդությամբ կամ ցրված սկլերոզով տառապող հիվանդները կարող են մարիխուանա ստանալ միայն հատուկ թույլտվությամբ ու պետք է անձամբ վճարեն դրա ձեռքբերման համար:
Նոր օրենքի համաձայն՝ մարխուանան հասանելի կլինի դեղատներում, իսկ դրա գնման ծախսերը կփակվեն երկրի առողջապահական համակարգի կողմից:
Օրենքներ, որոնք թույլատրում են մարիխուանան օգտագործել բժշկական նպատակներով, գործում են եվրոպական մի քանի երկրում և ԱՄՆ-ի որոշ նահանգներում:
2013թ. Ուրուգվայը դարձավ աշխարհում միակ երկիրը, որն ամբողջությամբ օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը: