Բաժիններ՝

Իրանը շարունակում է ավելացնել նավթարդյունահանման ծավալները

Իրանն ավելացրել է նավթարդյունահանումը՝ մինչև օրական 3,8 միլիոն բարելի, հայտնում է Bloomberg-ը:

Համաձայն միջազգային էներգետիկ գործակալության տեղեկությունների՝ մինչև արևմտյան պատժամիջոցների սահմանումը Իրանի նկատմամբ, երկիրն արդյունահանում էր օրական 3,5–3,7 մլն բարել նավթ:

Ապրիլի կեսին արդեն հաղորդվում էր Իրանի պլանների մսաին՝ մինչև հունիսի վերջ նավթի արդյունահանումը հասցնել մակարդակի, որը կար մինչև պատժամիջոցների սահմանումը:

Բացի այդ՝ Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն կարող է երկկողմ հանդիպում ունենալ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ մինչ ՕՊԵԿ-ի՝ հունիսին կայանալիք հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս