Հարավային Կորեայում մայրը երեխաներին դուրս է նետել այրվող շենքից՝ փրկելով նրանց
Երեք երեխաների հաջողվել է հրաշքով ողջ մնալ Հարավային Կորեայի Փենթեքի նահանգում բնակելի տներից մեկում բռնկած հրդեհի ժամանակ:
Ականատեսները կարողացել են նկարահանել այն պահը, երբ այրվող շենքի լուսամուտից մայրը դուրս է նետում իր յոթ, չորս եւ երեք տարեկան երեխաներին:
Բարեբախտաբար, մոտակայքում էին գտնվում ԱՄՆ-ի «Օսան» ավիահանգրվանում բազավորված զինուժերի մի քանի զինվորներ, որոնք անհապաղ արձագանքել են իրադրությանը եւ կարողացել բռնել լուսամուտից նետված բոլոր երեխաներին, ինչի շնորհիվ նրանց հաջողվել է ողջ մնալ:
https://www.youtube.com/watch?v=ZA69F1p9Ky4