Գրպանահատություն թիվ 37 երթուղային ավտոբուսում
Մայիսի 3-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայի 26 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին, որի խուզարկությամբ տաբատի գրպանում հայտնաբերվել է գումար:
Գագիկ Կ.-ն իր խոստովանական բացատրությամբ հայտնել է, որ փողը գողացել է նույն օրը, ժամը 17.35-ին, Կասյան փողոցում, թիվ 37 երթուղային ավտոբուսում, մի անծանոթ տղամարդու գրպանից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի անձը: Նա նույն օրը հրավիրվել է բաժին, սակայն հրաժարվել է հաղորդում տալուց:
Կատարվում է հետաքննություն: