Բաժիններ՝

Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել աշխատանքի չներկայացած պատգամավորներին մանդատից զրկելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել աշխատանքի չներկայացած և նիստերին չմասնակցող պատգամավորներին մանդատից զրկելու մասին: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում, հայտնում է RIA Novosti-ն:

Փոփոխություններ են արվել «Դաշնային խորհրդի և Պետդումայի անդամի կարգավիճակի մասին» օրենքում: Դրանք նախատեսում են, որ խորհրդարանականների լիազորությունները կարող են վաղաժամ դադարեցվել այն դեպքում, եթե վերջիններս չկատարեն իրենց պարտականությունները 30 և ավելի օրացուցային օրվա ընթացքում:

Պատգամավորներին աշխատանքից հեռացնելու նախաձեռնությունը կարող է ձեռնարկել խորհրդարանական խմբակցությունը կամ կոմիտեն, որի անդամ է աշխատանքի չներկայացած խորհրդարանականը:

Մանդատի վաղաժամ զրկման համար հիմքերը սահմանելու է Դումայի էթիկայի հանձնաժողովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս