Բրիտանացի պատգամավորները պահանջել են Սաուդյան Արաբիային զենք չվաճառել
Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի զարգացման միջազգային կոմիտեն պահանջել է անկախ հետաքննություն անցկացնել Բրիտանիայում արտադրված զենքի՝ Եմենի խաղաղ բնակչության նկատմամբ հնարավոր կիրառությունը պարզելու համար, հայտնում է BBC-ն:
Պատգամավորներն առաջարկել են կասեցնել բրիտանական զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային, մինչև մանրազնին կերպով չստուգվի Էր-Ռիադի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման մասին հայտարարությունը:
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան արդեն տարուց ավելի է, ինչ ավիահարվածներ է հասցնում ապստամբ հուսիթների դիրքերին, որոնք ստիպել են երկրից հեռանալ ընտրված նախագահ Մանսուր Խադիին:
Մարտին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարեց, թե կոալիցիայի հարվածների հետևանքով կրկնակի շատ մարդ է զոհվել, քան հակամարտության մեջ ներգրավված մյուս բոլոր ուժերի գործողությունների հետևանքով: