Բաժիններ՝

Մարտունիում զոհված Աշոտն Այնթապից էր. Նա Ղարաբաղում նշանադրվել էր, օգոստոսին պատրաստվում էր ամուսնանալ

Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը Մարտունու ուղղությամբ մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Աշոտ Շավարշի Զոհրաբյանն Արարատի մարզի Այնթապ համայնքից էր: Ծնվել էր 1991թ.:

168.am-ի հետ զրույցում համայանքի ղեկավար Կարեն Սարգսյանն ասաց, որ Աշոտը մի քույր ու եղբայր ուներ: Սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, մի քանի տարի էր՝ ծառայության էր անցել Արցախում: Համայնքի ղեկավարի խոսքով՝ Աշոտը Ղարաբաղում նշանադրվել էր և օգոստոսին պատրաստվում էր ամուսնանալ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս