ԱՄՆ-ում 100-ամյա կինը վազքի համաշխարհային ռեկորդ է սահմանել
Նյու Յորքի բնակչուհի 100-ամյա Իդա Քիլինգը համաշխարհային ռեկորդ է սահմանել 80 եւ բարձր տարիքային խմբում 100 յարդ (91 մետր) վազքահերթում: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Ֆիլադելֆիայում կայացած մրցումներում մարզուհին 91 մետր վազքահերթը հաղթահարել է 1 րոպե 17 վայրկյանում:
Իդա Քիլինգը մարզվում է իր դստեր՝ Շելլի ղեկավարությամբ: Կինը, որն արդեն երեք ծոռնորդի ունի, նաեւ ձեռքերով սեղմում է կատարում երեսնիվար դիրքում: Հաղորդվում է, որ Իդան իր համար վազքը հայտնաբերել է որդիների՝ Չառլզի եւ Դոնալդի մահվանից հետո: Երբ նրա դուստրը մորը տեսել է վշտով համակված, որոշել է օգնության հասնել:
Կանայք սկսել են առավոտները վազել միասին, իսկ երբ լրացել է մայրիկի 67 տարին, դուստրը նրան ուղարկել է կյանքում առաջին մրցումներին: Իդա Քիլինգն այն ժամանակ հաղթահարել է 5 կիլոմետրը: